ՀՀ Կառավարությունը 1.5 միլիարդ դրամ հատկացրեց Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգմանը

ՀՀ Կառավարությունը պահուստային ֆոնդից 1.5 միլիարդ դրամ հատկացրեց Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով:
Նոյեմբերի 5-ի նիստում որոշվեց Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել նշյալ գումարը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրելու համար:
Որոշման նախագծով նախատեսվում է նվիրաբերության պայմանագրում նախատեսել դրույթ՝ համաձայն որի Տրանսպորտի և կապի նախարարությունը ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների կապակցությամբ պետք է ունենա այն բոլոր իրավունքները (նախագծային փաստաթղթերի ընդունում, աշխատանքների ընդունում և այլն), որոնք կպատկանեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին համապատասխան աշխատանքները կատարելիս, իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր նշված իրավունքները կարող է իրագործել միայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության նախնական գրավոր համաձայնության դեպքում։