Հայկական նորաձևության օր Մոսկվայում. «Նմանօրինակ իրադարձությունները խթանում են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը»

2015թ նոյեմբերի 27-ին Մոսկվայի «Lookin Rooms» համալիրում առաջին անգամ տեղի կունենա հայկական նորաձևության օր:
Տոնի կազմակերպիչը ՌԴ ում բնակվող մեր հայրենակցուհի հաղորդավարուհի Նաիրա Նիազյանն ու ընկերներն են՝ Անյան, Լիանան, Ցողինեն, Աղասին և այլք, գրում է blogbox.am-ը:
Միջոցառման շրջանակներում հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվեն հայազգի 7 մոդելավորողների հագուստների հավաքածուները: Միջոցառման խորագիրն է armFASHIONday, մասնակցում են ինչպես ռուսաստանյան նորաձևության լայն շրջանակներին հայտնի մոդելավորողներ՝ Նարինե Հարությունյանը՝ ՛՛NARNY՛՛, Անի Մանուկյանը՝ ՛՛Ani Manoukian՛՛,այնպես էլ սկսնակ, բայց տաղանդավոր հայուհիներ՝ Արաքսիա Վիտա՝ ՛՛Araksia Vita՛՛ Արմինա Գոմցյան`՛՛A.Գreeg՛՛, Րեգինա Ակոպովա ՝՛՛Regina Akopova՛՛, Աննա Մուրադյան` ՛՛Amurstyle՛՛, որոնց առաջ, համոզված ենք, կբացվեն նորաձևության՝ շքեղ և միևնույն ժամանակ բարդ աշխարհի դռները: Հայաստանից մոսկովյան նորաձևության տոնին կմասնակցի դիզայներ Արտյոմ Սյուննեցին՝ ՛՛Artem Syuneci՛՛:
Երեկոյի երկրորդ հատվածում հյուրերին սպասում է համերգային ծրագիր էստրադային հայտնի կատարողների մասնակցությամբ: