Ավտոբուսի վթարի զոհերի հուղարկավորության և վիրավորների բուժման ծախսերը կհոգա ՀՀ կառավարությունը. Հովիկ Աբրահամյան

Այսօր Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՌԴ Տուլայի շրջանում վթարի պատճառով զոհված հայ քաղաքացիների հիշատակը, գրում է Yerkir.am-ը:
ՀՀ վարչապետը նաև նշեց, որ այդ վթարի հետևանքով առաջացած խնդիրները լուծելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
«Գագիկ Բեգլարյանը և առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն արդեն երկու օր է՝ գտնվում են Տուլայի նահանգում և իրենց աջակցությունն են ցուցաբերում մեր հայրենակիցներին: Մենք հարցը քննարկել ենք նախագահ Սերժ Սարգսյանի հետ և որոշում ենք կայացրել, որ վթարի զոհերի հուղարկավորության և վիրավորների բուժման ծախսերը կհոգա ՀՀ կառավարությունը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: