Չեխիայի կարդինալը պարգևատրվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացմանը գործուն մասնակցության համար

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկային: 

Մասնավորապես, վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործի և Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Չեխիայում տեղի ունեցած միջոցառումներին ցուցաբերած աջակցության համար, հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Կարդինալ Դոմինիկ Դուկան շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ջերմ ընդունելության համար և կարևորել միջեկեղեցական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը: Ըստ Կարդինալ Դուկայի, միջպետական հարաբերություններում կարևոր նշանակություն ունեն հոգևոր կապերը: Կարդինալը նշել է, որ տպավորված է հայկական հոգևոր արժեքներով և մշակույթով:

Հայանպաստ գործունեության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառում­ների իրականացմանը գործուն մասնակցության համար Կարդինալ Դոմինիկ Դուկան պարգևատրվել է ՀՀ վարչա­պետի հուշամեդալով:

Scroll Up