Էրդողանի 20 տարվա վարորդը պատգամավոր է դարձել

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կողմից ընտրված պատգամավորներից մեկը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարորդ Ահմեթ Համդի Չամլըն է: Ըստ «Hurriyet» օրաթերթի` նա 20 տարի կամավոր հիմունքներով եղել է Էրդողանի վարորդը:

Ըստ ermenihaber.am-ի՝ աղբյուրը նշում է, որ Չամլըն առաջադրված է եղել նաև հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ, միայն թե նախորդ ընտրություններին նա չի կարողացել հաղթահարել անցողիկ շեմը:

Չամլըն եղել է նաև Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի վարորդը: Իսկ Էրդողանի հետ նրա բարեկամությունը սկսվում է Մետրիսի բանտից, որտեղ երկուսն էլ դատապարտյալներ են եղել: Այդ ժամանակ Չամլըն դեռևս 14 տարեկան է եղել:

Հիշեցնենք, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նոյեմբերի մեկին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել էր քվեների49.48 տոկոսը և մեջլիսի 550 պատգամավորական աթոռներից զբաղեցրել 317-ը:

Scroll Up