Հայաստանը մասնակցում է Հավանայի միջազգային ցուցահանդեսին

Նոյեմբերի 2-ին «ԿուբաԷքսպո» ցուցահանդեսային կենտրոնում մեկնարկեց Հավանայի ամենայնա միջազգային ցուցահանդեսը, որը խոշորագույններից մեկն է Լատինական Ամերիկայում։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են հազարավոր ընկերություններ մի քանի տասնյակ պետություններից։
Ցուցահանդեսին Հարավային Կովկասի երկրներից իր առանձին տաղավարով մասնակցում է Հայաստանը։ Հայկական տաղավարը ցուցահանդեսի մեկնարկից ի վեր լատինաամերիկյան գործարարների և ցուցահանդեսի այցելուների կողմից ամենաայցելված տաղավարներից է։
Հայաստանը Հավանայի միջազգային ցուցահանդեսում հիմնականում ներկայացված է գյուղատնտեսական և վերամշակվող հատվածի արտադրանքներով, դեղագործական ընկերություններով: Ներկայացված են Պռոշյանի կոնյակի գործարանի լայն տեսականին, «Մադաթով» կոնյակը, «Ղարաբաղ Գոլդ» օղիները, «Նոյան» ընկերության արտադրանքը, «Բջնի» ջրերի գործարանը, «B’Arev
Honey» ընկերությունը, «Արարատ» գրուպը, «Իգիթ» կաթնամթերքի գործարանը, «Արկոլադ», «Գրանդ քենդի», «Սիգարոն» ապրանքանիշերը, «Զենիթ» հակակարկտային համակարգերը և այլն։
Հավանայի միջազգային ցուցահանդեսի շրաջանակներում նախատեսվում է նաև հայ-լատինամերիկյան գործարար համաժողովի անցկացում։