Արտագաղթը կանխելու ուղղությամբ կիրականացվեն առարկայական ծրագրեր. Արտեմ Ասատրյան

Աղքատության մակարդակը Հայաստանում կազմում է 32 տոկոս: Այս մասին ըստ Panorama.am-ի՝ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Անդրադառնալով արտագաղթին՝ նախարարը նշեց, որ  այս առումով կառավարությունն առարկայական ծրագրեր է իրականացնելու, որպեսզի մարդկանց մեջ ամրապնդվի Հայաստանում մնալու ձգտումը:

«Մենք ունենք վերլուծություն այն խնդիրների հետ կապված, թե հիմնականում ինչի համար են մարդիկ լքում Հայաստանը: Դրանք բազմատեսակ են՝ կապված բնակարանային ապահովման՝ մասնավորապես երիտասարդ ընտանիքների համար, աշխատանքի ապահովման խնդիրների հետ և այս առումով կառավարությունը առարկայական ծրագրեր է իրականացնելու»,- ընդգծեց նախարարը:

Scroll Up