«Ո՞վ սպանեց հայերին». արաբերեն վավերագրական ֆիլմ՝ Հայոց ցեղասպանության մասին

«Ո՞վ սպանեց հայերին» վավերագրական ֆիլմը, որը նկարահանել են Մուհամադ Հանաֆին և Մարիամ Զաքին, արաբերեն առաջին վավերագրական ժապավենն է, որտեղ ներկայացվում են բազմաթիվ արխիվային նյութեր և լուսանկարներ: Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, Եգիպտոսում և Լիբանանում: Այս մասին «Եռագոյն» կայք-էջին հայտնում է լրագրող, հաղորդավար և բեմադրիչ Մարիամ Զաքին:
Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի է ունենալու նոյեմբերի 8-ին, Կահիրեում: