Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել սուրբ նահատակների հիշատակը:

Ռուս խորհրդարանականները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են Հայոց ցեղասպանության մասին պատմող փաստաթղթերին և ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում:

Scroll Up