Արամ Առաջինը Գոհար Խաչատուրյանին պարգեւատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով

Նոյեմբերի 2–ին Լիբանանում ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբ եւ երգչախմբին եւ վերջինիս հիմնադիր Հարութ Խաչատուրյանի ընտանիքին ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։
Ըստ «Հայերն այսօր»-ի՝ Վեհափառը, ողջունելով ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբ եւ երգչախմբի՝ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված համերգների շարքը, նշել է, որ ինքն էլ ներկա է եղել համերգին ու բարձր է գնահատում ԳՈՀԱՐ–ի՝ հայ մշակույթի և արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդը։
Հենց հայապահպանության գործում ունեցած մեծ վաստակի, սփյուռքում հոգեւոր արժեքների պահպանման, զարգացման եւ տարածման գործում ներդրած բացառիկ ավանդի համար Արամ Առաջինը Գոհար Խաչատուրյանին պարգեւատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։