Հայ բասկետբոլիստի հաջող նորամուտն ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի NCAA-ի Առաջին դիվիզիոնի «Այդահո Սթեյթ» թիմում նորամուտն է նշել հայ բասկետբոլիստ Կարեն Գարի Չիվիչյանը:

«Մոնտանա Սթեյթի» դեմ խաղում Չիվիչյանը խաղահրապարակում անցկացրել է 13 րոպե եւ վաստակել 16 միավոր: Նրա կատարած վեց 3 միավորանոց նետումներից 5-ը հասել են նպատակին:

Չիվիչյանը Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների թեկնածու է, փոխանցում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Scroll Up