«Հայաստան» հիմնադրամը կոչ է անում մասնակցել 5 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին տներով ապահովելու գործին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը կոչ է անում մասնակցել 5 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին տներով ապահովելու գործին:
Այս առնչությամբ Հիմնադրամի տարածած կոչում ասվում է.
«Մասնակցիր «Հայաստան» հիմնադրամի «Մեր տունը» խորագրով համահայկական դրամահավաքին եւ քո ներդրումն ունեցիր 5 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին տներով ապահովելու գործին:
Կարող եք կատարել նվիրատվություն` -այցելելով Հայփոստի ցանկացած բաժանմունք /նոյեմբերի 1-ից 30-ը/,
– նվիրաբերելով 500 ՀՀ դրամ` SMS ուղարկելով 8000 կարճ համարին, կամ զանգահարելով 090008000 /ՎիվաՍել-ՄՏՍ, Բիլայն, Օրանժ Արմենիա, Յուքոմ, Ռոստելեկոմ//նոյեմբերի 1-ից 30-ը/:
– այցելելով Հիմնադրամի գործադիր վարչություն /շուրջտարի/,
– Ձեր բանկից փոխանցում կատարելով Հիմնադրամի` ՀՀ Կենտրոնական բանկի հաշվեհամարին 103003215672 (ՀՀ դրամ), 103003615673 (ԱՄՆ դոլար) /շուրջտարի/,
– առցանց` https://donate.himnadram.org /շուրջտարի/»: