Հռոմի Լևոնյան վարժարանն ունի նոր տնօրեն

Հայ Կաթողիկէ Պատրիարքական դիվանի հաղորդմամբ, 2015թ. հոկտեմբերի 29-ին, Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի որոշմամբ, Հռոմի Լևոնյան Քահանայապետական վարժարանի նոր տնօրեն է նշանակվել Գերպ. Հ. Նարեկ վարդապետ Նամոյանին:
Գերպ. Հ. Նարեկ վարդապետ Նամոյանը ծնվել է 1972թ. Սիրիայում, քահանա է ձեռնադրվել 1997թ., եղել է Սիրիայի Գամիշլի քաղաքի «Սուրբ Հովսեփ եկեղեցու, ապա՝ Ֆրանսիայի Վալանս քաղաքի հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ:
Վարժարանի տեսչի պաշտոնում նրա նախորդն էր Գերհ. Հ. Գէորգ ծ.վ. Նորատունկյանը, ով ուղակվել է Ֆրանսիա՝ ծառայելու «Սուբ Խաչ» ժողովդրապետության մեջ: