Սիրիահայ դպրոցականներն ավտոբուսով շրջել են Երևանում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/10/01240.jpg)
«Երևան սիթի տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրի հերթական անակնկալը Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան հ. 29 ավագ դպրոցում սովորող սիրիահայ աշակերտների համար է կազմակերպվել։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ծրագրի ճանաչողական երթուղով աշակերտները երկհարկանի ավտոբուսով շրջել են Երևանում, գիդ-էքսկուրսավարների բացատրությամբ ծանոթացել մայրաքաղաքի տեսարժան վայրերին, թանգարաններին, մշակութային հաստատություններին։