Թուրքիայի դեսպանը խուսափել է պատասխանել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի գնդակոծությունների ժամանակ թուրքական զենքի գործածման մասին հարցին

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը խուսափել է պատասխանել Հայաստանի ու Ղարաբաղի գնդակոծությունների ժամանակ թուրքական զենքի օգտագործման մասին հարցին:

«Ազերի Փրես» գործակալությանը տված հարցազրույցում պատասխանելով թուրքական զենքի գործածման մասին հարցին՝ դեսպանը փորձել է պատասխանատվությունը հեռացնել իրենցից՝ հայտարարելով, թե «եթե Հայաստանը խոսում է զենքի մասին, թող ավելի լավ է հիշի 200 մլն դոլար արժողությամբ պայմանագրերը, որոնք վերջերս է ստորագրել՝ սպառազինման համակարգեր ձեռք բերելու նպատակով», տեղեկացնում է Արցախպրեսը:

Նրա խոսքով, միջազգային հասարակայնությունը պետք է տեսնի, որ սա սառեցված հակամարտություն չէ, այլ սխալ, որը ցանկացած պահի կարող է լուրջ խնդիրներ ստեղծել տարածաշրջանում:

«Որքան էլ Հայաստանը հակառակը պնդի՝ Թուրքական հանրապետությունը պատրաստ է իր ավանդն ունենալ հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Այս հարցում մենք լիովին համերաշխ ենք Ադրբեջանի հետ, այդպես կլինի նաեւ հետագայում»,- հայտարարել է դեսպանը:

 

Scroll Up