Redditի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հանդիպում է Սերենա Ուիլիամսի հետ

Reddit սոցիալական կայքի համահիմնադիր ու գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանը հանդիպում է ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլիամսի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է usmagazine.com կայքը` վկայալոչելով իր աղբյուրին:
«Նրանք առաջին անգամ հանդիպել են լանչի ժամանակ»,- նշել է աղբյուրը: Իսկ հոկտեմբերի 24-ին Օհանյանին և Ուիլիամսին միասին տեսել են Լոս Անջելեսի գիմնաստիկայի դպրոցում մարզումների ժամանակ` միմյանց ձեռք բռնած:
Աղբյուըը հայտնել է նաև, որ մինչ Ուիլիամսի հետ հանդիպելը, Օհանյանն առանձնապես չի հետաքրքրվել թենիսով: Սելենա Ուիլյամսը միակ թենիսիստուհին է, ով նվաճել է Ոսկե գավաթը միայնակ և զույգերով կարգերում: