Սիրիական բանակը Հալեպի հարավում 5 տասնյակ գյուղ է ազատագրել
Սիրիական բանակն ազատագրել է Հալեպի հարավում գտնվող 50 գյուղ, բազմաթիվ արոտավայրեր ու դաշտեր` իր հակակշռի տակ առնելով ավելի քան 150 քմ տարածք: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից:
Բանակը Ալուտեհի և Հադդադին շրջանները անվտանգ է հռչակել և բնակիչներին կոչ է արել վերադառնալ իրենց բնակավայրերը:
Նշենք, որ նախորդ օրերին բանակն ամբողջությամբ ազատագրել էր Հալեպի արևելյան գյուղերից Ալճաբուլը:
Անցնող մեկ ամսվա ընթացքում բանակը հետ է մղել «Իսլամական պետության» ահաբեկիչների ավելի քան տասը հարձակում՝ ուղղված Դեր Զորի ռազմական օդանավակայանի վրա: Օդանավակայանը շարունակում է մնալ սիրիական բանակի վերահսկողության ներքո: