Տիգրանակերտում Էրդողանի պաստառը պատռելու համար անչափահաս երեխաներին սպառնում է ազատազրկում

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարով պաստառը պատռելու համար 12 և 13 տարեկան երեխաներ կդատապարտվեն 4 տարի 8 ամիս ազատազրկման:
Ըստ Radikal-ի՝ 12-ամյա Ռ.Յ.-ի և նրա զարմիկ Ռ.Դ.-ի դատավարության առաջին նիստը կկայանա նոյեմբերի 8-ին, գրում է yerkir.am-ը: