Թուրքիայում հայտնաբերված 1000-ամյա Աստվածաշունչը փորձում էին վաճառել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/10/01218.jpg)
Կենտրոնական Թուրքիայում գտնվող Թոխաթ (Եվդոկիա) քաղաքում ոստիկանությունն առգրավել է Աստվածաշունչ, որն ըստ մասնագետների՝ կարող է 1000 տարվա պատմություն ունենալ: Այս մասին ըստ «Հայերն այսօր»-ի՝ հայտնում է The Daily Sabah-ը:
Սուրբ գիրքն առգրավվել է երեք երիտասարդներից, ովքեր փորձում էին վաճառել այն։
Գիրքը գրված է հին ասորերեն լեզվով և բաղկացած է 51 էջից: Թեև գրքի շապիկը վնասված է, սակայն ներսում ոսկուց արված նկարները պահպանվել են:
Ի դեպ, թերթը տեղեկացնում է, որ այս քաղաքում էր տարեսկզբին հայտնաբերվել նաև Վինսենթ վան Գոգի կտավը, որը փորձում էին իրացնել մաքսանենգները: