Նկարիչ Մելիք Օհանյանը Մարսել Դյուշանի հեղինակավոր մրցանակն է ստացել
Ֆրանսիահայ ժամանակակից նկարիչ Մելիք Օհանյանը Մարսել Դյուշանի հեղինակավոր մրցանակաբաշխության 2015 թվականի հաղթող է դարձել:
Օհանյանը 35 հազար եվրոյի չափով պարգեւ է ստացել լուսատախտակի մեջ մոնտաժված 7 լուսանկարների շարքի համար:
«Տեւողություն» անվանումով աշխատանքն ապշեցրել է ժյուրիի անդամներին, որոնք այն հզոր այլաբանություն են կոչել: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է blouinartinfo.com-ը:
Մարսել Դյուշանի մրցանակաբաշխությունը հիմնվել է 2000 թվականին, Ֆրանսիական արվեստի տարածման ընկերակցության կողմից: