Բարաք Օբաման կայցելի Թուրքիա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 14-22-ը կայցելի Թուրքիա, Ֆիլիպիններ եւ Մալայզիա։
Gazeta-ի փոխանցմամբ՝ այցելության ընթացքում ԱՄՆ առաջնորդը Թուրքիայի Անթալիա քաղաքում կմասնակցի G20 գագաթնաժողովին, իսկ Ֆիլիպիններում ներկա կլինի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին։
Բացի այդ, Օբաման կմասնակցի Հարավարեւելյան Ասիայի պետությունների միություն-ԱՄՆ եւ Արեւելյան Ասիայի երկրների գագաթնաժողովներին։