Մարսելի Համազգային դպրոցը նշել է իր 35-ամյակը

Հոկտեմբերի 17-ին Մարսելի համագումարների պալատի համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պարի պետական վաստակավոր անսամբլի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցներին և Մարսելի Համազգային դպրոցի 35-ամյակին:

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության, Մարսելի Համազգային դպրոցի արվեստի բաժնի (Courants d’Art) նախաձեռնությամբ և Մարսելում ՀՀ հյուպատոսության աջակցությամբ:

Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, համերգին ներկա էին հասարակական, մշակութային գործիչները, բազմաթիվ հայ և ֆրանսիացի հանդիսատեսներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Scroll Up