Գործարկվել է Տաթեւ այցելելու առցանց ուղեցույցը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ ստեղծվել է «Տաթեւ B&B» կայքը:

Մեդիամաքսի փոխանցմամբ՝ կլայքում մինչ Տաթեւի վանական համալիր այցելելը կարելի է նախապես ծանոթանալ վարձակալությամբ տրվող հյուրատներին եւ ամրագրել դրանք:

Կայքում զետեղված են գիշերելու եւ նախաճաշի համար (bed and breakfast) նախատեսված տների եւ հյուրանոցների տվյալներն ու լուսանկարները, որոնք մանրամասն ներկայացնում են մատուցվող ծառայությունները:

Կայքի շնորհիվ, բացի գիշերակացի հարցերը հոգալուց, ամբողջությամբ կարելի է պլանավորել հանգիստը Տաթեւում եւ շրջակա տեսարժան վայրերում:

«Տաթեւ B&B»-ում ներկայացված են տեսարժան վայրերը, ակտիվ ժամանց կազմակերպելու հնարավորություններն ու տեղական համեղ սնունդ մատուցող ռեստորանները եւ սրճարանները:

Scroll Up