Հերթական մանկապարտեզը Արցախում

ԼՂՀ Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքում նոր մանկապարտեզ է կառուցվել: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարության ֆեյսբուքյան էջը:

Ծրագիրն իրականացվել է պետական բյուջեի միջոցներով: Շինարարության պատվիրատուն Քաղաքաշինության նախարարությունն է: Նախադպրոցական հաստատությունը 50 տեղանոց է և ունի բոլոր հարմարությունները, այդ թվում` երեխաների ակտիվ ժամանցի համար խաղասենյակ, բացօթյա խաղահրապարակ և այլն: Տարածքը բարեկարգվել է, բակում կառուցվել է կաթսայատուն, տեղադրվել են  տաղավարներ:  Շենքը շահագործման է հանձնվել սեպտեմբերին: Ներկայումս այստեղ հաճախում են 30-ից ավելի երեխաներ:

Scroll Up