«ՌեԱնիմանիա» փառատոնը՝ հոկտեմբերի 28-ից

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Երևանում կանցկացվի  7-րդ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը։ Այս տարի փառատոնի մրցութային ծրագրում  ընտրվել են 184 անիմացիոն ֆիլմեր, որոնք կմրցեն 5-անվանակարգերում՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն երաժշտական հոլովակ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» և «Լավագույն ավարտական ֆիլմ», գրում է armradio.am-ը։

1200 ֆիլմի հայտ, որոնցից մրցութային ծրագրում ընտրվել են 184-ը: «ՌեԱնիամանիա» անիմացիոն ֆիլմերի 7-րդ կինոփառատոնում հայկական ֆիլմերի թիվը 12-ն է: Փառատոնի հիմնադիր նախագահ Վրեժ Քասունու խոսքով՝ «ՌեԱնիմանիայի» հանդեպ տարեցտարի աճում է սփյուռքահայ կինոգործիչների հետաքրքությունը: Փառատոնն այս տարի ներկայանում է մի շարք նորույթներով ու անակնկալներով:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում «Վերածնունդ» խորագրի ներքո կցուցադրվեն ոչ մրցութային ֆիլմեր, կներկայացվեն նաև վավերագրական և փորձարարական ֆիլմերի ծրագրեր և պատկերապատումների ցուցահանդես։ 7-րդ կիոփառատոնի նորույթներից է «ՌեԱնիմանիա» անիմացիոն կրթաթոշակը:

Հոկտեմբերի 28-ին «Ռեանիմանիա» 7-րդ փառատոնը կմեկնարկի  ֆրանսիական «Մունե» ֆիլմով, ռեժիսորներ Ալեքսանդր Հեբոյան, Բենուա Ֆիլիպո: Փառատոնի շրջանակներում մեկ շաբաթվա ընթացքում կցուցադրվեն մոտ 400 ֆիլմեր: Անդրադառնալով «Ռադիոլուր»-ի հարցին, թե յոթ տարիների ընթացքում «ՌեԱնիմանիա» փառատոնը որքանով նպաստեց հայկական անիմացիայի զարգացմանը, Վրեժ Քասունի նշեց՝ առաջին հերթին փառատոնը ստեղծեց միջազգային հարթակ հայ կինոգործիչների համար:

Scroll Up