Օլանդն անընդունելի է է համարել Ասադին ուղղված ցանկացած աջակցություն
Մեկնաբանելով Սիրիայի Նախագահ Բաշար Ասադի այցը Մոսկվա` Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը հույս է հայտնել, որ այդ հանդիպումը կնպաստի, որպեսզի Սիրիայում անցումային քաղաքականությունն ավելի արագ տեղի ունենա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Օլանդը շեշտել է, որ Ասադին ուղղված ցանկացած աջակցություն անընդունելի է: «Ասադին աջակցության համար որեւէ քայլ չպետք է արվի», ասել է Օլանդը` հավելելով, թե հույս ունի, որ Վլադիմիր Պուտինին կհաջողվի համոզել Ասադին շուտափույթ սկսել անցումային քաղաքական գործընթաց ու օր առաջ հրաժարվել իր պաշտոնից: «Հույս ունեմ, որ այդ հանդիպման նպատակը դա է», նշել է Ֆրանսիայի նախագահը: