Հայաստանի ազգային տոնին նվիրված ընդունելություն Բեռլինում

Հոկտեմբերի 15-ին Բեռլինի հանրահայտ «Ադլոն-Կեմպինսկի» հյուրանոցում կայացավ Հայատանի Հանրապետության ազգային տոնին նվիրված պաշտոնական ընդունելություն: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է ԱԳՆ-ից:

Միջոցառմանը մասնակցեցին ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամերը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, Բունդեսթագի և լանդթագերի բազմաթիվ պատգամավորներ, ԳԴՀ Դաշնային կառավարության և երկրամասային կառավարությունների ներկայացուցիչներ, գերմանական մի շարք քաղաքների քաղաքապետեր, Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, լրագրողներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ազգային տոնի կապակցությամբ ներկաներին իր ուղերձը հղեց ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց մշակութային ծրագիրը, որի շրջանակներում գերմանաբնակ հայտնի հայ երաժիշտ Կորյուն Ասատրյանը կատարեց հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Scroll Up