Հայապահպան առաքելություն Պոլտավայում

Արտերկրում գործող հայկական կրթօջախների գործունեությունը ազգային նկարագրի և ինքնության պահպանման հիմնական գրավականն է: Ուկրաինայի Պոլտավա քաղաքի Հենրիկ Ալթունյանի անվան կրթամշակութային կենտրոնը, որը գործում է Պոլտավայի Օլեսյա Գոնչարի անվան մարզային գրադարանի հյուրընկալ պատերի ներքո, շուրջ երեք տարի է, ինչ իրականացնում է հայապահպան և ազգային կարևոր առաքելություն: Կենտրոնում անց են կացվում հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության, հայկական ժողովրդական երգ ու պարի դասընթացներ, որոնց առընթեր գործում են նաև կավագործության և նկարչության խմբակներ: Նշեմ նաև, որ գրադարանում կա հայ գրականության բաժին, որտեղ զետեղված են հայ դասականների գործեր ռուսերեն և հայերեն լեզուներով:
«Մենք ուրախ ենք հինավուրց ու արժեքավոր մշակույթ և քաղաքակրթություն ունեցող ժողովրդի ներկայացուցիչների հետ համագործակցելու համար»,- ասում է գրադարանի տնօրեն, Պոլտավայի մարզային խորհրդի պատգամավոր, Պոլտավայի մարզպետի խորհրդական Դալիբինա Իրինա Վիկտորովնան:
Դպրոցն ու գրադարանի հայկական բաժինը հիմնադրվել են տնօրեն Անուշ Նազարյանի և ՈւՀՄ ներկայացուցիչ, Պոլտավայի շրջանային խորհրդի պատգամավոր Վալերի Արտյոմի Կիրակոսյանի ակտիվ ջանքերի շնորհիվ:
Անուշ Նազարյան