«Հայոց ցեղասպանություն. Ճանաչումից` հատուցում» միջազգային գիտաժողովին ընթերցվել է Արամ Ա-ի պատգամը

Մեծի Տանն Կիլիկիո Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսի հանձնարարությամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթջյանը հոկտեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ դահիճում «Հայոց ցեղասպանություն. Ճանաչումից` հատուցում» միջազգային գիտաժողովին ընթերցել է Վեհափառ Հայրապետի պատգամը:

Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝  Վեհափառ Հայրապետի պատգամում նշվել է ցեղասպանության դրդապատճառների, ցեղասպանի ուրացման քաղաքականության, հայ դատի հարցով կատարված աշխատանքների, սփյուռքահայության ջանքերի, ինչպես նաև Կիլիկիո կաթողիկոսության կատարած աշխատանքի մասին:

Վեհափառ Հայրապետն իր պատգամով լուսարձակի տակ է առել երկու գլխավոր երևույթ որպես գիտաժողովի աշխատանքների ուղենշային գաղափարներ. ա. հետևություն ցուցաբերել 2012 թ. Անթիլիասի մայրավանքում գումարված, Հայոց ցեղասպանության շրջագծում միջազգային օրենքի աննախադեպ համագումարին, որի ընթացքում ներկայացված թեզերը արդեն հրատարակվել են միջազգային համբավ ունեցող մամուլի էջերում, բ. հետապնդել Թուրքիայի սահմանադրական դատարանին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կալվածքը մեր եկեղեցուն որպես ազգային կալվածք վերադարձնելու համար:

 Համագումարի բացման ժամանակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համառուսական հանձնախմբի ներկայացուցիչը հատուկ մեդալով պարգևատրել է Արամ Ա կաթողիկոսին:

 

Scroll Up