Արեւմտյան Հայաստանում ծպտյալ հայերն իրար «մերոնքական» են անվանում. թուրք գրող

Հայկական հարցի վերաբերյալ բազմաթիվ փաստավավերագրական գրքերի հեղիանակ, ազգությամբ թուրք, Քեմալ Յալչընը 1915թ. հայերի կոտորածից հետո Արեւմտյան Հայաստանում ապրող ծպտյալ հայերի մասին 2 գիրք է գրել՝ «Սարը Կէլին» եւ «Մերոնքականներ»։ NEWS.am-ի հետ զրույցում Քեմալ Յալչընը նշեց, որ ծպտյալ հայերի մասին գիրք գրելու համար 3 անգամ եղել է Արեւմտյան Հայաստանում, գտել դավանափոխ հայերի եւ ներկայացրել նրանց պատմությունը։
«Արեւմտյան Հայստանում կա մի քանի միլիոն դավանափոխ հայ, որոնք վերջին տարիներին արդեն սկսել են բարձրաձայնել, որ հայ են։ Այնտեղ ծպտյալ հայերն իրար անվանում են «մերոնքական», այսինքն՝ հայ եւ հենց այդ բառով էլ կարողնաում են ամբոխի միջից ճանաչել իրար։ Հենց «մերոնքականներին» էլ գտել եմ, զրուցել նրանց հետ, լսել պատմություններն ու դրանք գրել դավանափոխ հայերի մասին պատմող իմ գրքերում»,-ասաց Քեմալ Յալչընը։
Նշենք, որ 25-ից ավելի գրքերի հեղինակ թուրք գրող Քեմալ Յալչընը առաջին անգամ է Հայաստանում։
1990թ. հայկական հարցին նվիրված գրքերի հրատարակող Քեմալ Յալչընը ծնվել է 1952թ. Թուքրիայի Դենիզլի քաղաքում։ Թուրքիայում իր հակակառավարական քաղաքական գործունեության պատճառով ստիպված է եղել փախչել Գերմանիա, ուր 1981թ. ստացել է քաղաքական ապաստանի իրավունք, Թուրքիա կարողացել է այցելել միայն 13 տարի անց։ Նա ապրում է Գերմանիայում եւ Բոխ քաղաքում աշխատում որպես ուսուցիչ։