«Հայկական մշակութային ժառանգություն» խորագրով երեկո Իրաքում

Հոկտեմբերի 17-ն Բաղդադի ՀՄԸՄ-ի սրահում տեղի կունենա «Հայկական մշակութային ժառանգություն» խորագրով երեկո: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Իրաքի իր աղբյուրները:

Ձեռնարկն իրականացվելու է Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Գերանշնորհ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի հովանավորությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Իրաքի կենտրոնական հանձնախմբի նախաձեռնությամբ և Իրաքի Հայ տիկնանց մշակութային միության վարչության կազմակերպությամբ:

Scroll Up