Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկվեն մինչև տարեվերջ
Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունները կսկվեն մինչև տարեվերջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշվում է Եվրոպական միության պաշտոնական կայքում:
Հոկտեմբերի 12-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհուրդը մանդատ է տրամադրել Հայաստանի եւ ԵՄի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար։ Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և համագործակցության համաձայնագրին:
«ԵՄ-ը հանձնառու է Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ շարունակաբար զարգացնել և ամրապնդել համապարփակ համագործակցություն` համատեղ կարևորության բոլոր ոլորտներում», ասվում է կայքում:
Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում 2015թ. մայիսի 22-ին՝ Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերության երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ողջունվում է ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ փոխհամաձայնությունը: