Միջազգային բարեգործական տոնավաճառ Պեկինում

Հոկտեմբերի 11-ին Չինաստանի արտաքին գործերի նախարարության հովանու ներքո Պեկինում անցկացվել է միջազգային բարեգործական տոնավաճառ: «Սերը սահման չի ճանաչում» խորագրով ամենամյա այս միջոցառմանը ներկա էին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին, ՉԺՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Պեկինում հավատարմագրված շուրջ 100 դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Չինաստանում ՀՀ դեսպանությունից:

Միջոցառման հանդիսավոր բացման արարողությունից հետո նախարար Վան Յին այցելեց մի քանի երկրների ցուցասրահներ, այդ թվում՝ Հայաստանի տաղավարը: Դեսպան Արմեն Սարգսյանը արտգործնախարարին ներկայացրեց այստեղ ցուցադրված ապրանքատեսականին, այդ թվում՝ հայկական կոնյակը, գինին, ազգային տարատեսակ ուտեստները, հուշանվերները, Հայաստանի մասին պատմող գրքերն ու տպագիր նյութերը, որոնց վաճառք ից գոյացած ամբողջ հասույթը փոխանցվելու է տոնավաճառի հիմնադրամին: Նախարար Վան Յին Չինաստանի կառավարության անունից իր խորին շնորհակալությունը հայտնեց բարեգործական ամենամյա այս նախաձեռնությանը Հայաստանի դեսպանության արդեն ավանդույթ դարձած ակտիվ մասնակցության համար:

Բարեգործական այս տարվա տոնավաճառի հասույթը ուղղվելու է Չինաստանի Յուննան նահանգի գյուղական շրջանների դպրոցների ուսուցիչների սոցիալական վիճակը բարելավելու գործին:

ՉԻնաստան2 Չինաստան1

Scroll Up