ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ստամբուլահայ արվեստագետներ Հարություն Էտվին Կալիպյանին և Արթուր Պաղտասարյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/10/ddd.jpg)
Հոկտեմբերի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Պոլսո Պատրիարքական Աթոռի Արմաշ դպրաց խմբի և Պեշիկթաշի Ս. Աստվածածին եկեղեցու երգչախմբի ղեկավար Հարություն Էտվին Կալիպյանին և երիտասարդ երգիչ և խմբավար Արթուր Պաղտասարյանին:
Հյուրերը նախարարին նվիրեցին Ստամբուլի Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրամի կողմից հրատարակված ականավոր երաժիշտ Շահան Արծրունու «Հայ յօրինողներ Փոքր Ասիոյ» մեջ ուսումնասիրությունը՝ ձայնասկավառակով և Ս. Կարապետ Սկյուտար եկեղեցում «Գուսան» երգչախմբի կատարմամբ ձայնագրված (խմբավարներ Հակոբ Մամիկոնյան և Էտվին Կալիպյան) Կոմիտասի «Պատարագի» ձայնասկավառակը, որը թողարկել է «Կալան» ձայնագրման ստուդիան՝ «Անատոլու կուլտուր» հիմնադրամի աջակցությամբ: Արթուր Պաղտասարյանը տեղեկացրեց, որ շուտով լույս կտեսնի նաև իր կազմած «Մանկական երգարան»-ը՝ Պոլսո Պատրիարքարանի հովանավորությամբ:
Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց ստամբուլահայ արվեստագետների ներդրումը ազգային մշակույթի պահպանման և զարգացման գործում և հետագա հաջողություններ մաղթեց նրանց:
Քննարկվեցին մշակույթի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններին առնչվող հարցեր: