Հանդիպում ՀՀ սփյուռքի նախարարի մոտ

Հոկտեմբերի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց նաև Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական 3-րդ համաժողովի մասնակիցներ Անդրանիկ Լեփեջյանին և Գևորգ Մսրլյանին (Հորդանան):

Հյուրերը բարձր գնահատեցին համաժողովի աշխատանքները՝ նշելով, որ դրանք արդյունավետ եղան ինչպես մասնագիտական տեսանկյունից, այնպես էլ տարբեր երկրներում ապրող և գործող իրենց հայրենակիցների հետ շփվելու և հետագա համագործակցություն հաստատելու առումով:

 Զրույցի ընթացքում քննարկվեցին Սփյուռքի նախարարության հետ Հորդանանի հայկական կազմակերպությունների միջև կապերի սերտացման և գործակցության ընդլանման հարցեր:

Scroll Up