Արդի հայերենի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողով

Նոյեմբերի 18-ին և 19-ին Համազգային Հայ Կրթական մշակութային միությունը և Երևանի Պետական համալսարանը կազմակերպել են գիտաժողով` նվիրված արդի հայերենի հիմնախնդիրներին:
Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիորեն և արդիական չափանիշներով արժևորելու հայերենի լեզվավիճակը, անդրադառնալու պետական լեզվաքաղաքականության, հայոց լեզվի տարածման, այդ թվում` լեզվի գործածության, պահպանման և զարգացման խնդիրներին:

Գիտաժողովին հրավիրված են գիտնականներ Հայաստանից և Սփյուռքից: Զեկուցումների հայտերն ընդունվում են մինչև նոյեմբեր 10-ը:
Հայտերը ներկայացնել`
–ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ` Աբովյան 52, հեռ. 060 71 06 24
–«Համազգայինի» գրասենյակ` Մաշտոց, 37/14. հեռ. 53 39 49
Գիտաժողովի կազմկոմիտե

Ա. Սիմոնյան (ԵՊՀ ռեկտոր)

Լ. Գալստյան (Համազգային Հայ կրթական հիմնադրամի նախագահ)

Ա. Ավագյան (Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան)

Վ. Պետրոսյան (Ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ)

Ա. Աբաջյան (Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ)

Յ. Ավետիսյան (Հայոց լեզվի ամբիոնի վարիչ)

Ա. Տոնապետյան (Փարիզի հայագիտական ամբիոնի վարիչ)

Scroll Up