The Telegraph-ը հայկական երկու եկեղեցիներ ներառել է աշխարհի ամենագեղեցիկների ցանկում

The Telegraph պարբերականը հրապարակել է աշխարհի ամենագեղեցիկ եկեղեցիների ցանկը: Պարբերականի առանձնացրած 23 եկեղեցիների շարքում է նաեւ Իրանում գտնվող Սպահանի սուրբ Բեթղեհեմ հայկական եկեղեցին:   Կայքում նշված է, որ այն զարդարված է 72 հիանալի նկարներով, այդ թվում՝ Վերջին ընթրիքի եւ դրախտից վտարման տեսարաններով, գեղեկցությամբ աչքի է ընկնում հատկապես գմբեթը:   «Չնայած հայերն օրենքով պարտավոր են ենթարկվել իսլամական դրես-կոդին, բայց նրանք պահպանում են իրենց մշակույթն, ինքնությունը, լեզուն եւ 16 եկեղեցիները»,- yerkirmedia.am-ի փոխանցմամբ՝ գրել է բրիտանական պարբերականը:

Ամենագեղեցիկ եկեղեցիների ցանկում ներառված է նաեւ Իրանի հայկական մեկ այլ՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Ըստ պարբերականի, կանաչ հարթավայրում մեկուսացված հայկական եկեղեցին հերքում է այն պատկերցումները, թե Իրանը միայն անապատների ու մզկիթների երկիր է:

Scroll Up