Ախալցխան կրկին նոր քահանա ունի

Հոկտեմբերի 4-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ նորանշանակ քահանա Տեր Թորգոմի անդրանիկ Պատարագը:

Ըստ Akhaltskha.net-ի` պատարագին ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Ջավախքի առաջնորդական փոխանորդ Տեր Բաբկեն Վարդապետ Սալբյանը եւ Մառնեուլիի շրջանի հոգեւոր առաջնորդ նորանշանակ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը:

Սրբազան հայրը իր խոսքում Ախալցխայի հավատացյալներին ներկայացրեց Տեր Թորգոմին եւ բոլորին հավաստիացրեց, որ այլեւս Ախալցխայում երկար ժամանակ քահանայի փոփոխություն տեղի չի ունենա, ինչպես դա արվում էր վերջին տարիների ընթացքում:

Scroll Up