ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ցավակցագիրը Ժան Տեր-Մերկերյանի մահվան կապակցությամբ

ԺԱՆ ՏԵՐ-ՄԵՐԿԵՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

ՄԱՐՍԵԼԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ

  Սիրելի‘ հայրենակիցներ,

Խոր վիշտ և ափսոսանք ապրեցինք՝ տեղեկանալով մեծագույն արվետագետ, մանկավարժ և ջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ֆրանսահայ Ժան Տեր-Մերգերյանի մահվան մասին:

Անգնահատելի էր Ժան Տեր-Մերկերյանի դերը հայ երաժշտական զարգացման և տարածման գործում: Նրա կատարումները բարձր են գնահատվել թե´ մասնագետների, թե´ հանդիսականների շրջանում, և արժանիորեն վայելել է մեծ ժողովրդականություն:

Հայ մշակույթի պատմության նորագույն ժամանակների ուղեկիցն էր Ժան Տեր Մերկերյանը, ով անկախության անցած տարիների ճակատագրական պահերին իր Հայրենիքի հետ էր, սատարողը՝ նրան հասած փորձությունների օրերին:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ժան Տեր-Մերկերյանի հարազատներին, մտերիմներին և գործընկերներին:

Նրա հիշատակը միշտ վառ կմնա բազմահազար երկրպագուների, սաների ու նրան ճանաչողների հոգիներում և սրտերում` Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում:

 Ցավով՝

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up