Յուրի Ջորկաեֆն այցելեց Ծիծեռնակաբերդ

Երեւան ժամանած ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը հոկտեմբերի 1-ին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Այսօր Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանին ընդունել էին Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը եւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Ըստ News.am-ի` Յուրի Ջորկաեֆը Հայաստան է ժամանել Երեւանում հոկտեմբերի 3-ին կայանալիք միջազգային կիսամարաթոնին մասնակցելու համար: Երեւանում նա մասնակցելու է նաեւ բարեգործական ֆուտբոլային խաղի, որում հոկտեմբերի 2-ին «Փյունիկ» ակումբի մարզադաշտում (ժամը 17:30-ին) հանդիպելու են ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի եւ Հայաստանի լրագրողների հավաքականները:

01 02 03 04

Scroll Up