Ադրբեջանը չի ժխտում ԵՏՄ-ին իր անդամակցության հնարավորությունը

Ադրբեջանը չի ժխտում ԵՏՄ-ին իր անդամակցության հնարավորությունը: Այս մասին ըստ News.am-ի` Նյու Յորքում Sputnik գործակալությունը հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
«Երբեք մի ասեք՝ երբեք»,-համապատասխան հարցին ի պատասխան ասել է Մամեդյարովը եւ հստակեցրել, որ ներկայումս իր երկիրը կենտրոնացած է Եվրասիական բլոկի երկրների հետ «մեծ թվով երկկողմ հարաբերություններ կառուցելու» վրա:
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանը, Իրանը, Հնդկաստանն ու Մոնղոլիան քննարկում են ԵՏՄ-ի հետ համագործակցելու հնարավորությունը, իսկ Թուրքիան ցանկություն է հայտնել ԵՏՄ-ի հետ առեւտրային համաձայնագիր ստորագրել:
Ներկայումս ԵՏՄ կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը: