«Տաշիրը» գնում է ՀԷՑ–ը, էլեկտրաէներգիայի սակագինը մեկ տարի կմնա անփոփոխ
«Տաշիր» խումբն ու «ԻՆտեր ՌԱՕ» խումբը պայմանագիր են ստորագրել Հայաստանում էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի մասին։ Գործարքն արդեն արժանացել է Հայաստանի կառավարության կողմից եւ կավարտվի ՀԾԿՀ որոշումից հետո։ Կողմերը նաեւ պայմանավորվել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ու «Հրազդանի ՋԷԿ»-ը շարունակել են ողջ ծավալով իրականացնել ստանձնած պարտավորությւոնները։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից։
««Տաշիր» ընկերությունների խումբը ամբողջությամբ իր վրա է վերցնում ՀԷՑ-ի կառավարման գծով պարտականությունները», – հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։
Զարգացման հետագա պլանների մեջ է մտնում հակաճգնաժամային ծրագրի ներդրումը՝ ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացման եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսա-տնտեսական վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով։ Նախատեսվում է իրականացնել նաեւ բաշխիչ ցանցերի սարքավորումների փուլային արդիականացում։
Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում է ընդունվել հաջորդ տարվա ընթացքում սեփական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ պարիտետային սկզբունքով, փոխհատուցել բարձրացած եւ մինչեւ 2015թ. օգոստոսի 1-ը գործող սակագնի տարբերությունը՝ բնակչության եւ փոքր բիզնեսի համար։
«Ինտեր ՌԱՕ» խումբը Հայաստանում էլեկտրաէներգետիկ ակտիվների տիրապետման ողջ ընթացքում նեդրել է լավագույն բիզնես պրակտիկան, ներդրումներ իրականացրել Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում, արդիականացրել կորուստները, բարելավել ակտիվների գործունեության արտադրական արդյունքները»,- ասել է «Ինտեր ՌԱՕ»-ի խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը։