ՀՀ սփյուռքի նախարարության 7-րդ տարեդարձի առիթով

«Մեծ համակրանք ու հարգանք եմ տածում Սփյուռքի նախարարի հանդեպ և ողջունում եմ նախարարության հայանպաստ գործունեությունը»:
«Մշակույթի հայկական ֆոնդ»-ի նախագահ,
բանաստեղծ, գեղանկարիչ
Արևշատ Ավագյան
«Երկու տարի առաջ, «Մեսրոպ Մաշտոց Մեծասքանչ» գրքիս համար ՀՀ սփյուռքի նախարարի կողմից պարգևատրվել եմ «Մայրենիի դեսպան» մեդալով: Առանց այդ մեդալների էլ ես աշխատել եմ և աշխատում եմ. այդ մեդալներն ինձ ուղղակի պարտավորեցնում են: Երախտապարտ եմ թե՛ Սփյուռքի նախարարությանը, թե՛ Ազգային գրադարանի տնօրինությանն ու աշխատակազմին, շատ բարձր եմ գնահատում Սփյուռքի նախարարության ծավալած գործունեությունը»:
Ամերիկահայ բանասեր–գրականագետ,
հասարակական գործիչ, մատենագետ, թարգմանիչ,
հրապարակախոս Հովսեփ Նալբանդյան
«Ես շատ ուրախ եմ, որ Մայրենիի օրն ընդունվեց ՀՀ սփյուռքի նախարարի` Հրանուշ Հակոբյանի անմիջական նախաձեռնությամբ, ջանքերով, և դա չողջունել, չենք կարող»:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Հայ նոր և նորագույն գրականության ամբիոնի վարիչ
«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյան
«Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի 50-ամյակը նշելու նախաձեռնության առիթով անպայման պիտի շնորհակալ լինենք ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին»:
Սփյուռքահայության հետ մշակութային կապի
կոմիտեի երկարամյա աշխատակից,
բազմավաստակ լրագրող Արթուր Նավասարդյան
«Սփյուռքի նախարարության հիմնադրումը շատ հոգեհարազատ էր ինձ, որովհետև այն կոչված է համահայկական նպատակների ու ծրագրերի իրականացմանը, այդ իսկ պատճառով ես շատ մեծ սիրով աշխատեցի նախարարությունում` ուսելով, տանելով իմ բաժին համեստ բեռը և հնարավորինս աջակցելով համահայկական պետական քաղաքականությանը»:
«Մեսրոպ Մաշտոց» խոսքի մշակույթի կենտրոնի հիմնադիր,
նախագահ Նադյա Անտոնյան
«Ամեն անգամ որևէ ծրագրի շրջանակներում Հայաստան գալիս ես անպայման հանդիպում եմ իմ հարազատներին` Սփյուռքի նախարարության ԱՊՀ երկրների վարչության, Համահայկական ծրագրերի վարչության աշխատակիցներին: Ես չեմ ասում, որ գնում եմ աշխատակիցների մոտ, որովհետև նրանք արդեն իմ քույրերն ու եղբայրներն են… Սփյուռքի նախարարությունն ինձ համար հարազատ տուն է»:
Բելառուսի Մինսկի երիտասարդական միության նախագահ,
արդեն հայրենադարձված` Նինա Մեհրաբյան
«Սփյուռքի նախարարությունը սփյուռքահայ համայնքների հոգսերն ու խնդիրները կարգավորող կամուրջ է »:
ՌԴ–ի Տվերի մարզի հայկական համայնքի
նախագահ Սեյրան Կոճկանյան
«Շատ բարձր եմ գնահատում նախարարության ծավալած հայրենանվեր գործունեությունը. նախարարության աշխատանքները` Համահայկական համաժողովները, «Արի տուն» ծրագիրը, երաժշտական փառատոները, «Իմ Հայաստան» ծրագիրն ընդհանրապես»:
Սիրիայից հայրենադարձված
բժիշկ–ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյան:
«Այն երևույթը, որ մասնավորապես վերջին շրջանին կկազմակերպվին լրագրողներու և այլ համահայկական համաժողովներ, ինծի մտածել կուտա, որ Սփյուռքի նախարարության կողմե նախաձեռնված այս ձեռնարկումները կնպատակադրեն, բայց նաև հիմնականին մեջ այդ նպատակին կծառայեն: Նախ` համահայկական ներուժի ընդհանուր զորաշարժ մը կենթադրե, երկրորդ` համահայկական հիմնախնդիրներու լուծումը գիտական մոտեցումով նաև կհետապնդե, երրորդը համահայկական ներուժի հայտնաբերումն է միասնական շարքերով»:
Լիբանանի Հայ կաթողիկե պատրիարքության «Սուրբ Գրիգոր Նարեկացի կենտրոն»-ի և լրատվական գրասենյակի վարիչ–քարտուղար,
«Մասիս» ամսաթերթի պատասխանատու տնօրեն Սարգիս Նաջարյան
Իր վարած հարցազրույցներից ծաղկաքաղը
կազմեց Կարինե Ավագյանը