Նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սեդա Խըտշյանին և Շահան Գանտահարյանին

Սեպտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Լիբանանի տարածաշրջանային հանձնախմբի ատենապետ Սեդա Խըտշյանին և փոխատենապետ Շահան Գանտահարյանին:

 Նախարարը շնորհավորեց տիկին Խըտշյանին՝ ՀՀ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրվելու առթիվ և շեշտեց, որ նա լիովին արժանի է այդ բարձր պարգևին:

 Շնորհակալություն հայտնելով նախարարին՝ տիկին Խըտշյանը նշեց, որ նման բարձր պարգևի պատիվը պատկանում է բոլոր այն մարդկանց, ովքեր որևէ ձևով նպաստել են Ցեղասպանության միջոցառումների կազմակերպմանը և ընդգծեց այդ ասպարեզում Սփյուռքի նախարարության ունեցած դերը:

Երկուստեք շեշտվեց հետագա աշխատանքներն ավելի համակարգված և նպատակասլաց դարձնելու անհրաժեշտությունը:

Scroll Up