Սերգեյ Լավրովը Ղարաբաղի հարցով հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Նյու Յորքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, հայտնում է News.am-ը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նոր լուծումներ որոնելուն եւ արդեն ձեռք բերած լուծումները իրականացնելուն»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը՝ բացելով Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը։
«Պարոն համանախագահներ, ես՝ որպես ԵԱՀԿ ներկայացուցիչ, շատ ուրախ եմ այս հանդիպման հնարավորության համար, որպեսզի համոզվենք, որ մենք կարող ենք այլ քայլեր կատարել՝ ի լրումն արդեն ընդունված որոշումների, որպեսզի առաջ գնանք Լեռնային Ղարաբաղի կարգավորման մեջ»,- ասել է Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Համանախագահներից յուրաքանչյուրը կողմ է այդ գործընթացին, անկախ նրանից խոսում ենք ֆրանսիական կամ ամերիկյան նախաձեռնության, թե այդ ուղղությամբ գործադրած Ռուսաստանի ջանքերի մասին՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները»,- հավելել է նախարարը։