«Երգում ենք Կոմիտաս» համահայկական մշակութային փառատոնի մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Սեպտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Երգում ենք Կոմիտաս» համահայկական մշակութային փառատոնի մասնակիցները եղան Էջմիածին քաղաքում: Նրանք շրջայց կատարեցին Մայր Տաճարում, ապա այցելեցին «Շողակաթ» և «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցիներ, որից հետո ուղևորվեցին «Զվարթնոց» տաճար:
Այստեղ նրանք ծանոթացան հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձանի պատմությանը: Փառատոնի մասնակիցները «Զվարթնոց» տաճարում հնչեցրին կոմիտասյան անզուգական երգերը: