Նոր Զելանդիայում ևս տոնել են Անկախության 24-րդ տարեդարձը

Անկախության օրը մեծ շուքով նշվել է ոչ միայն ՀՀ-ում, այլև աշխարհի այն երկրներում, ուր հայեր են ապրում: Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում այս տարի յուրահատուկ կերպով նշվեց ՀՀ Անկախության օրը:

Տեղի հայերի միությունը կազմակերպել էր տոնական ճաշկերույթ-միջոցառում, որի ողջ հասույթը փոխանցվելու է վերաբացվող հայկական դպրոցին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է Նոր Զելանդիայի մեր աղբյուրը:

Միջոցառմանը ներկա էին ինչպես հայ, այնպես էլ ռուս, վրացի ժողովուրդների ներկայացուցիչներ: Փոքրիկների հայրենասիրական երգերն էլ ավելի ջերմացրին ներկաների սրտերը: Բեմից հնչեց Պ. Սևակի «Իմ Հայաստան» բանաստեղծությունը ՝ դուդուկի նվագակցությամբ: Զելանդահայերին տոնական օրվա առթիվ տեսանյութով շնորհավորեց Զորի Բալայանը ՝ խրախուսելով հայկական դպրոցի վերաբացումը:

Scroll Up