Հայաստանի Անկախության տոնին նվիրված արշավ-ուխտագնացություն Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղ

Սեպտեմբերի 23-ին Զորի Զորյան երիտասարդական միությունը կազմակերպեց Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության տոնին նվիրված արշավ-ուխտագնացություն դեպի Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղ: Ըստ Akhaltskha.net-ի՝ արշավին մասնակցում էին միության Ախալքալաքի, Ախալցխայի եւ Նինոծմինդայի մասնաճյուղերը, ինչպես նաեւ ԵԿ–ների պատանեկան միության անդամները եւ համակիրներ, թվով 70 հոգի:

Երիտասարդները այցելեցին եւ աղոթեցին գյուղում գտնվող 964թ, Հովհաննես Եպիսկոպոսի կողմից կառուցված Սուրբ Համբարձման եկեղեցում: Արշավականները այցելեցին նաեւ գյուղի մոտակայքում գտնվող Զատիկ կոչվող սրբատեղի:

Արշավի ավարտին երիտասարդները ունեցան խնջույք ազգային երգ ու պարի ուղեկցությամբ:






Scroll Up