Գանձա գյուղում կառուցվում է նոր ջրամբար

Նինոծմինդայի քաղաքապետարանի Գանձա գյուղում տեղի բյուջեի ֆինանսավորմամբ կառուցվում է նոր՝ 40 տոննա տարողությամբ ջրամբար: Այս մասին հայտնում է Akhaltskha.Net-ը:

Գանձայում նաեւ անցկացվում է ջրատար գիծ գյուղի թաղամասերից մեկի համար, որը մինչ այդ ուներ խմելու ջրի խնդիր, եւ գրեթե 45 ընտանիքներ զրկված էին ջրից:

Աշխատանքները ընթանում են մեծ թափով, քանզի աշխատանքները ծրագրված է ավարտել մինչև ձմեռ:

Scroll Up