Հայկական վիրտուալ համալսարանը հայտարարում է «Աշուն-2015» գրանցման շրջանը

Աշուն 2015 թ. Գրանցման շրջան Հայկական վիրտուալ համալսարանում
Առաջարկվող դասընթացներ
Հասանելի տարբեր մակարդակներով և 7 լեզուներով (արևելահայերեն և արևմտահայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և թուրքերեն):
Արձանագրվե՛ք մինչև 2015թ. սեպտեմբերի 28-ը:
Հայոց լեզու` արևելահայերեն և արևմտահայերեն
Հայոց պատմություն
Շախմատ
Հայկական մշակույթ` ճարտարապետություն և երաժշտություն
Դասերը սկսվում են 2015թ. հոկտեմբերի 12-ին:
www.avc-agbu.org
skype AVC-AGBU
info_agbu_org info@avc-agbu.org
phone (+374 60) 61 22 61
ՀՎՀ-ի մասին
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հավատարմագրված օնլայն ուսումնական հաստատություն է, որը հայագիտական առարկաներ է դասավանդում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: 2009-ին մեկնարկած ՀՎՀ-ի դասընթացները բաց են հայագիտական առարկաներով հետաքրքրված բոլոր անձանց համար` վիրտուալ դասարան ստեղծելով այն ուսանողների համար, ովքեր չեն կարող մասնակցել հայկական կրթական դեմ-առ-դեմ ծրագրերին և հավելյալ հարթակ դառնալով բոլոր նրանց համար, ովքեր մասնակցում են այդ ծրագրերին:
ՀՎՀ-ի առաքելությունն է` կառուցել վիրտուալ կրթական համայնք, որը կնպաստի ամբողջ աշխարհում մշակութային կրթության զարգացմանը և սոցիալական կապերի ստեղծմանը: